Վրաց նախարարների աշխատավարձը կրճատել են 600 դոլարով
Վրաստանում զգալիորեն իջեցրել են բոլոր 19 նախարարների աշխատավարձը: Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն՝ համապատասխան հրամանագիրն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Հաղորդվում է, որ 3600 դոլարի փոխարեն վրաց նախարարներն այսուհետ կստանան 3000 դոլար:
Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից նման որոշումը մեկնաբանել են որպես պատասխան հանրության՝ պետական պաշտոնյաների նյութական ապահովման մասին հարցադրումներին: Վերջերս տեղի ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ որոշ պաշտոնյաներ իրենց կարիերան սկսում են շքեղ մեքենաներ ձեռք բերելով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանում ծառայողական մեքենաներ ձեռք բերելու եզակի չափանիշներ կներմուծվեն պաշտոնյաների համար:










