Գերմանացիները խոստովանել են, որ կցանկանային ավելի հաճախ գրկախառնվել

23:59 • 22.01.14

Յուրաքանչյուր երկրորդ գերմանացին կարծում է, որ անհրաժեշտ է առանց առիթի ավելի հաճախ գրկախառնվել: Գրկախառնության միջազգային օրվան նվիրված հետազոտության մասնակիցների գրեթե կեսը գտնում է, որ գերմանացիներն ագահ են քնքշանքի հարցում: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Հետազոտության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր երրորդը ցանկանում է, որպեսզի իրեն ավելի հաճախ գրկեն: Տղամարդկանց 67%-ը և կանանց 79%-ը վստահ է, որ գրկախառնությունները կարևոր են լավ ինքնազգացողության համար:


Գերմանացիներն ավելի հաճախ գրկախառնվում են բարեկամների (86%) և ընկերների (76%) հետ, սակայն կան այնպիսիք, ովքեր մեծ սիրով գրկում են ծանոթներին (30%), ինչպես նաև՝ գործընկերներին (16%)


Գերմանիայի հասարակական կարծիքի ուսումնասիրման առցանց հետազոտությանը մասնակցել է 1.010 կին և տղամարդ: Մասնակիցների նվազագույն տարիքը կազմել է 18 տարեկան: