Honda-ն իր նորույթները կներկայացնի Դելիի միջազգային ավտոսրահում

01:28 • 22.01.14

Փետրվարի 7-ից 11-ը Դելիում անցկացվող 12-րդ միջազգային ավտոսրահի շրջանակներում կկայանա Honda Vision XS-1-ի նորացված մոդելի դեբյուտը:


Ինչպես հաղորդում է Росбалт.ru-ն՝ մեքենան իրենից ներկայացնելու է նոր քրոսրովերի առավել փորձառու տարբերակը: Հատուկ Հոնդայի համար ստեղծված նոր տեխնոլոգիաների շնորհիվ ապագա արտաճանապարհայինը  կստանա տարածության մեծ ծավալ:


Honda ընկերության՝ Հնդկաստանի ստորաբաժանումը կցուցադրի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են NSX Concept-ը և նրա նմանակ Accord Hybrid-ը:


Միջոցառմանը կներկայացվեն նաև կոմպակտ Amaze-ի և Honda City  սեդանի սերիական մոդելները, որոնք այժմ արտադրվում են ոչ միայն բենզինային, այլ նաև` դիզելային  1,5 լիտր ծավալով  i-DTEC  շարժիչներով: 

Honda-ն իր նորույթները կներկայացնի Դելիի միջազգային ավտոսրահում