Ճապոնացի ձկնորսները մոտ 40 դելֆին են սպանել մսի համար. ԶԼՄ-ներ
Ճապոնացի ձկնորսները երկրի արևմուտքում գտնվող Տայձի գյուղից ոչ հեռու 30-40 դելֆին են սպանել մսի համար, հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
«Ձկնորսները բռնված 250 դելֆինների մի մասին քշել են ծանծաղուտ, և այնտեղ սատկացրել առնվազն 30-ին»,- գրում է պարբերականը։
Բացի այդ, 52 դելֆին, այդ թվում՝ եզակի դելֆինի մի ձագ, վաճառվել են ջրաշխարհին։
«Նրանց հարվածել են մետաղական ձողերով՝ թողնելով արնահոսել, շնչահեղձ լինել և սատկել»,- պատմել է Sea Shepherd բնապահպանական կազմակերպության ակտիվիստ Մելիսա Սեգալը։
Ճապոնիայում դելֆինների որսի սեզոնը տևում է սեպտեմբերից մարտ։ Այս տարի ձկնորսներն արդեն մոտ 600 կաթնասուն են սպանել, հայտնում են էկոլոգները։ Ճապոնիան հայտնում է, որ չի խախտում միջազգային նորմերը։
Կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտնել է, որ դելֆինների որսը Ճապոնիայի ձկնորսության ավանդական մեթոդներից է և իրականացվում է օրենքի համաձայն։










