Դարյա Ժուկովան ներողություն է խնդրել սկանդալային լուսանկարի համար
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ընկերուհին՝ Դարյա Ժուկովան, ներողություն է խնդրել լուսանկարի համար, որում նա նստած է սևամորթ կնոջ տեսքով աթոռին, գրում է РИА Новости-ն։
«Աթոռը, որն օգտագործվել է buro247.ru կայքին տված հարցազրույցի համար, նորվեգացի նկարիչ Բյարնե Մելգաարդի ստեղծագործությունն է։ Մենք ցավում ենք այդ աշխատանքը լուսանկարում օգտագործելու համար, քանի որ այն «դուրս է բերվել» նկարչի գաղափարի համատեքստից, և իրավիճակն ավելի է բարդացել այն պատճառով, որ նյութը հրապարակվել է Մարտին Լյութեր Քինգի օրը։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում վիրավորել է այդ լուսանկարը»,-ասել է նա։










