Կիևում զոհերի թիվը հասել է 4-ի. ԶԼՄ-ներ

16:05 • 22.01.14

Կիևի «Եվրամայդանում» ևս երկու դի են գտել։ Այդ կերպ զոհված ցուցարարների թիվը հասել է 4-ի, տեղեկացնում է korrespondent.net-ը՝ Еспресо.TV-ին հղումով։

 

Ըստ առկա տվյալների՝ «Եվրամայդանի» բուժծառայության ներկայացուցիչը հաղորդել է, որ դիպուկահարի գնդակից զոհվել են 30-35 տարեկան երկու ցուցարարներ:


Նրանք մահացել են գլխին ստացած հրազենային վերքից։


Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գրուշևսկու փողոցում կրակում են դիպուկահարները։

 

Երրորդ ցուցարարը զոհվել է Կիևի Գրուշևսկի փողոցում։


Լրատվամիջոցների տվյալներով՝ ակտիվիստներից մեկն էլ մահացել է մարզադաշտի սյունաշարից ընկնելու հետևանքով։

 

Կիրակի օրվանից՝ հունվարի 19-ից, Կիևի կենտրոնում տեղի են ունենում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ: Ավելի վաղ հաղորդվել է 3 զոհի մասին, որոնցից մեկը հայ է։