Մանկապիղծից 3 մլն դոլար են պահանջել մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմ տարածելու համար

23:22 • 22.01.14

ԱՄՆ-ում Գերագույն դատարանը քննել է մանկապղծության հետևանքով տուժածին 3,4 մլն դոլարով տուգանելու մասին գործը: Էմի անունով աղջիկը (նրա իրական անունը չի նշվում) նույն գումարն է պահանջում բոլոր այն մարդկանցից, ովքեր դիտել են իր բռնաբառության տեսագրությունը, որը տեղադրվել է համացանցում:


Տեխասի բնակիչ Դոյլ Ռենդել Պարոլայնը 2009թ.ին խոստովանել էր Էմիի նկարներով պոռնոգրաֆիկ ֆիլմեր պահելը: Նրան դատապարտել էին 2 տարվա կալանքի և 10 տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև՝ պահանջել Էմիին վճարել 3,4 մլն դոլար տուգանք: Էմիի դատապաշտպաններն այդ գումարի մեջ ներառել են նաև հոգեբանի և դատարանի ծախսերը:

 

Էմինն բռնաբարության զոհ է դարձել 8 տարեկանում՝ իր քեռու կողմից: 17 տարեկանում նա պարզել է, որ իր բռնաբարության մասին տեսանյութը տեղադրվել է համացանցում և տարածվել մանկական պոռնոգրաֆիկ կայքերում: Նրա քեռին 1999թ.-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկաման։