ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են ԱԻՆ մեդալով

14:36 • 22.01.14

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ–ի հետ սերտորեն համագործակցելու և աջակցելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների։


Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության՝ պարգևատրվել են հատուկ բաժնի պետ Կարեն Խաչատրյանը, նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը և նույն վարչության 6-րդ բաժնի պետ Սասուն Աբաղյանը: