ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է Ուկրաինայում հայի զոհվելու մասին լուրը

12:49 • 22.01.14

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատում է Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:
 

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը Սերգեյ Նիգոյանն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից։

 

Ըստ տարածված տեղեկատվության՝ նա ստացել է մեկ հրազենային վնասվածք պարանոցի շրջանում, ևս մեկը՝ գլխին: Ավելի վաղ հաղորդվել էր 4 հրազենային վնասվածքի մասին։