64 տարվա ընթացքում տեղի ունեցած գլոբալ տաքացումը՝ 15 վայրկյանում. ՆԱՍԱ (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի տիեզերական հետազոտությունների Գոդդարդի ինստիտուտի գիտնականները կազմել են 1950- 2013 թվականների ընցաքում տեղի ունեցած գլոբալ տաքացման պատկերը, որի շնորհիվ 15 վայրկյանում կարելի է տեսնել մոլորակի վրա 64 տարիների ընթացում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունները:
Ինչպես ներկայացնում է ВЗГЛЯД-ը՝ Youtubeում ՆԱՍԱ-ի պաշտոնական ալիքում տեղադրված տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է փոփոխվել երկրային կլիման և միջին ջերմաստիճանը՝ 20-րդ դարի երկրորդ կեսի համեմատ: Ինչպես ասվում է տեսանյութին կից մեկնաբանության մեջ՝ 1880-ից ի վեր միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 0.8 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:
Անցյալ 12 ամիսների ընթացքում գրանցված միջին ջերմաստիճանը կազմել է 14.6 աստիճան, որը 0.6 աստիճանով ավելին է 20-րդ դարի կեսերի ջերմաստիճանի համեմատ:
Կլիմայագետ Գևին Շմիդտի խոսքով՝ կլիմայի փոփոխությունները դեպի տաքացում կշարունակվեն նաև 2014-ին:










