Կիևում զոհված հայն Ուկրաինայի քաղաքացի է. ՀՀ ԱԳՆ
Կիևում զոհված Սերգեյ Նիկոյանն Ուկրաինայի քաղաքացի է. տեղեկությունը տարածել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատել էր Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը:
Աշխատանքներ էին տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:
Ուկրաինական լրատվամիջոցներն առավոտյան հաղորդել էին, որ Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը Սերգեյ Նիկոյանն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից։










