Երևանի Օհանով փողոցի շենքերից մեկում ծխահարված դի է հայտնաբերվել

18:31 • 22.01.14

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 21-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայությունից հայտնել են, որ Օհանովի փողոցի 2 շենքի թիվ 90 բնակարանում հրդեհ է, և ներսում ծխահարված դիակ կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1932 թ. ծնված Կիմա Հարությունյանի կիսաայրված դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: