17 տպավորիչ կադր Կիևի բախումներից (լուսանկարներ)
Կիևում դիմադրության էպիկենտրոնից Bigpicture.ru-ի ներկայացրած լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես են «Եվրամայդանի» ցուցարարները դիմադրում ներքին զորքերի զինվորներին և բերկուտցիներին։
Քարեր, Մոլոտովյան կոկտեյլներ, պարսատիկներ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի ցուցարարների հիմնական զենքերն են: Ցուցարարներն ուժայինների վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետում, ինչին ուժայինները պատասխանում են պայթուցիկներով և ռետինե փամփուշտներով:
Ուժայինների և ուկրաինացի ընդդիմադիրների միջև բախումների ժամանակ Կիևում վիրավորվել է մոտ 30 լրագրող: Հաղորդվում է 3 զոհի մասին, նրանցից մեկը հայ է։



























