Հռոմի պապը Դավոսում հավաքվող էլիտային կոչ է արել կարողությունները ծառայեցնել աղքատներին օգնելու համար

09:59 • 22.01.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում քաղաքական և ֆինանսական էլիտային կոչ է արել գիտելիքները ծառայեցնել աղքատների համար և պայքարել սովի ու աղքատության դեմ, գրում է rbc.ru-ն։

 

«Ես խնդրում եմ ձեզ անել այնպես, որ հարստությունը ծառայի մարդկությանը, այլ ոչ թե գերիշխի նրա վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Պոնտիֆիկոսն ընդունել է առողջապահության, կրթության և հաղորդակցման միջոցների բարելավման հարցում ժամանակակից բիզնեսի «հիմնարար դերը»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ առաջընթացին հաճախ ուղեկցում է աղքատների բացառումը սոցիումից։