Ռուսաստանցի գործարարները Պուտինին բողոքել են Մեդվեդևի հարազատների անօրինությունից

10:52 • 22.01.14

Ռուսաստանում մի խումբ գործարարներ վարչապետի եղբորից բողոքել են երկրի նախագահին, հայտնում է Life News-ը:

Խոսքը Դմիտրի Մեդվեդևի հորեղբորորդու մասին է, որը, գործարարների համաձայն, հրաժարվում է վճարել պարտքերը:

 

Նման բողոք հայտնվում է ոչ միայն Մեդվեդևի բարեկամից, այլև նրա ընկերներից: «Агрокомплекс» անվանումով շինարարական ընկերությունը ղեկավարում են Մեդվեդևի հորեղբորորդին, համակուրսեցին և աներձագը, և նրանք մեծ պարտքեր են կուտակել. շինարարներին չեն վճարել ավելի քան 350 մլն ռուբլի:

 

Գործարարներն ասել են, որ նշված գործով շահել են դատեր, դիմել դատախազություն, կազմակերպել ակցիաներ, սակայն հաջողության չեն հասել: Դիմածները կարծիք են հայտնել, թե միայն Պուտինը կարող է լուծել խնդիրը: