Գյումրիում «Ֆոլքսվագենի» վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ և դիմել փախուստի
«Ֆոլքսվագեն» անհայտ ավտոմեքենայի վարորդը hունվարի 21-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի Արարատ խանութի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ:
Ըստ Ոստիկանության կայքի՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:










