Ռուսաստանը լրտեսում է արևմտյան ընկերություններին. ԶԼՄ-ներ

15:37 • 22.01.14

Ռուսաստանը լրտեսում է հարյուրավոր ընկերությունների ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի երկրներում, գրում է dw.de-ն: Ինչպես հաղորդում է N24 հեռուստաալիքի ինտերնետ-պորտալը՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարում մասնագիտացած CrowdStrike ամերիկյան ընկերության տվյալներին հղումով, հատուկ հետաքրքրություն է ցուցաբերվում էներգետիկայի և շինարարության ոլորտներում տեխնոլոգիաներին, ինչպես նաև բժշկությանը:

 

Ինչպես Reuters գործակալությանը հայտնել է CrowdStrike ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Ալպերովիչը, գողացված տվյալները և տեխնիկական յուրահատկությունները վկայում են այն մասին, որ հաքերների հարձակումների ետևում կանգնած են ռուսական իշխանությունները:

 

Գործակալությանը դեռ չի հաջողվել կապ հաստատել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հետ և պարզել նախարարության դիրքորոշումը մեղադրանքների վերաբերյալ: