Կիևում հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը հայ է (տեսանյութ)

11:49 • 22.01.14

Հայտնի է դարձել Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարի անունը. նա Սերգեյ Նիկոյանն է: Այդ մասին հաղորդում են «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները:


«Դա Նիկոյան Սերգեյն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից»,- ասել է զրուցակիցը:

 

Աղյբուրի խոսքով՝ նա ստացել է մեկ հրազենային վնասվածք պարանոցի շրջանում, ևս մեկը՝ գլխին: Ավելի վաղ հաղորդվել էր 4 հրազենային վնասվածքի մասին։

 

Հայտնի չէ, թե ինչ հրազենային փամփուշտներ են օգտագործվել:

 

Ավելի վաղ դեկտեմբերին Սերգեյի հետ տեսանյութ է ձայնագրվել բարիկադների ֆոնին, որտեղ նա Շևչենկո է կարդում: Սերգեյը «Եվրամայդանի» պահակներից մեկն էր:

 

20-ամյա Սերգեյը Դնեպրոպետրովսկից է, ազգությամբ հայ, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր նաև մեկ այլ զոհի մասին, որը մահացել է հիվանդանոցում: