Ուկրաինացի պատգամավորն առաջարկում է զոհված Նիկոյանի անունով անվանակոչել Կիևի հրապարակներից մեկը

16:13 • 22.01.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցն առաջարկում է Կիևի հրապարակներից մեկն անվանակոչել Գրուշևսկու փողոցում բախումների հետևանքով զոհված 22-ամյա հայ երիտասարդ Սերգեյ Նիկոյանի անունով (ավելի վաղ հաղորդվել էր, որ նա 20 տարեկան է)։ Այդ մասին պատգամավորը գրել է հունվարի 22-ին Facebook սոցկայքի իր էջում, հայտնում է Обозреватель-ը։

 

«Կձգտեմ նրան, որ Գրուշևսկու փողոցի մոտակայքում գտնվող հրապարակն անվանակոչեն Սերգեյ Նիկոյանի անունով»,- գրել է Բրիգինեցը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևում բախումների հետևանքով հրազենային վնասվածքներից զոհվել է Դնեպրոպետրովսկի բնակիչ Սերգեյ Նիկոյանը։