Սնոուդենը հերքել է իր՝ ռուսական լրտես լինելու մասին տեղեկությունները

11:33 • 22.01.14

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կտրականապես հերքել է որոշ ամերիկացի քաղաքական գործիչների ենթադրությունները, որոնք իրեն ռուսական գործակալ են համարում, տեղեկացնում է Взгляд-ը։


«Ես գործել եմ մենակ, ինձ ոչ-ոք չի օգնել, առավել ևս՝ կառավարությունը»,-ասել է Սնոուդենը։


Նա նշել է, թե իրեն որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելու բոլոր փորձերը «սուտ են» և «աբսուրդ»։

 

Կիրակի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ Մայքլ Ռոջերսն ու Դայեն Ֆայնստայնը հայտարարել էին, թե Սնոուդենը կարող էր օգնություն ստանալ օտարերկրյա հատուկ ծառայություններից։
 

Հարցին, թե Ռուսաստանն օգնե՞լ է արդյոք Սնոուդենին, Ռոջերսը պատասխանել է. «Կասեմ այսպես. այն, որ նա հայտնվել է Մոսկվայում Դաշնային անվտանգության ծառայության ձեռքում, պատահական չէ։ Չեմ կարծում, որ դա համընկնում է։ Այդ հարցերին դեռ պատասխաններ պետք է տրվեն»։