Շվեյցարիայում մեկնարկել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը (ուղիղ միացում)

12:28 • 22.01.14

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված «Ժնև - 2» միջազգային համաժողովը, հայտնում է Russia Today-ը:

 

Համաժողովին մասնակցում է 39 երկիր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները, Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները:

 

Հայտնի է, որ հունվարի 24-ին պաշտոնական Դամասկոսն ու ընդդիմադիրնեը խաղաղ կարգավորման ուղիների փնտրտուքը կշարունակեն Ժնևում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում:

 

Իսկ Մոնտրյոյում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մոտ 300 ներկայացուցիչներ ակցիա են կազմակերպել այն հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ անց է կացվում համաժողովը:

 

Համաժողովի նախօրեին բանակցություններից դուրս թողնված Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ Սիրիայի խաղաղ բանակցությունները հազիվ թե հաջողությամբ պսակվեն ահաբեկչության դեմ պայքարում:

 

Երեկ գիշերը հայտնի էր դարձել նաև, որ Սիրիայի քրդերն ինքնավարություն են հռչակել երկրի հյուսիսում. նրանք անմիջական ներկայացվածություն չունեն համաժողովին:
 

Բանակցություններին հնարավոր է հետևել RT-ի ուղիղ միացմամբ: