Մենք կարող ենք այնպիսի պատասխան տալ, որ Ադրբեջանը մի շաբաթ ոռնա. ազատամարտիկ Արմո Թորգոմյան (տեսանյութ)

17:32 • 22.01.14

«Հայոց ազգային բանակ» հասարակական կազմակերպության նախագահ Արմո Թորգոմյանը, ով այսօր մասնակցում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից կազմակերպած դիվերսիային և հայտարարեց. «Մենք կարող ենք այնպիսի պատասխան տալ, որ մի շաբաթ Ադրբեջանը ոռնա: Այ, էդ դեպքում ես կգտնեմ, որ մենք տվել ենք իսկական պատասխան: Եթե մեզ տան հնարավորություն, այս դեպքում Բաքուն արյան մեջ կողողենք»:

 

Ազատամարտիկը կոչ արեց զգուշացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ հին տղաները պատրաստ են կանգնելու հանուն իրենց երկրի. «Ես միշտ մի հայտարարություն եմ արել՝ «մահ թուրքերին», հիմա էլ եմ գոռում»:

 

Նա ասաց, որ Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ իրենք շատ միասնական էին ու հաղթեցին, բայց, ցավոք սրտի, այսօր ազգը մասնատված է, մինչդեռ միասնական հաղթանակը լինում է այն ժամանակ, երբ բոլորը մտածում են երկրի, պետության մասին:

 

«Մեզ պետք է մի բան՝ միասնական կանգնել, ու եթե յուրաքանչյուր գումարտակի հին մարտական փորձ ունեցող մի հոգի կցվի, այդ դեպքում ոչ սպայական կազմը կարող է զինվորի վրա ճնշում գործել, ոչ էլ երիտասարդ զինվորը հրամանատարի հրամանը չկատարել, որովհետև գիտեն, որ իրենց կողքին կան մարդիկ, որոնք հարկ եղած ժամանակ իրենց կյանքը պատրաստ են զոհելու»,-ասաց Արմո Թորգոմյանը: