Դոնալդ Թրամփը չի բացառել 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

10:03 • 22.01.14

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարող է Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է Взгляд-ը։

 

«Ես չեմ բացառում, որ կպայքարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար, քանի որ ինձ չի գոհացնում Ամերիկայի ներկայիս վիճակը»,-ասել է Թրամփը։

 

Միլիարդատերը քննադատել է գործող նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ նրա նախաձեռնած «Օբամաքեր» առողջապահական բարեփոխումը։

 

Թրամփի կարծիքով՝ Օբաման շատ քիչ բան է արել ամերիկյան տնտեսության ամրապնդման համար ու սխալ քաղաքականություն է վարել Իրաքում, Աֆղանստանում ու Սիրիայում։