Ուկրաինայի կառավարությունը թույլ է տվել ջրցաններ օգտագործել սառնամանիքին

17:31 • 22.01.14

Ուկրաինայի կառավարությունն ընդլայնել է իրավապահների կողմից օգտագործման համար թույլատրված հատուկ միջոցների թիվը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

«Հասարակական կարգը պահպանելու համար» այժմ իրավապահներին թույլ է տրվում օգտագործել աերոզոլային նռնակներ «Дрейф-2», «Пламя-М», «Факел-С» և «Заря-2», ինչպես նաև «Сирень-3» ծխային ռումբ:

 

«Ուկրաինսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել Ժամանակավոր գործադիր կոմիտե՝ ընդդիմադիր Վիտալի Կլիչկոյի գլխավորությամբ:

 

Լուցենկոն կարծում է, որ անհրաժեշտ է փոխել իշխանության հետ հետագա բանակցությունների շեշտադրումը, և ընդգծել է, որ բանակցությունների միակ հարցը նախագահական պաշտոնից Վիկտոր Յանուկովիչի հեռացումն է՝ ժամկետները, ճանապարհները և մեթոդները:



Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուկրաինական «УНИАН»-ի խմբագրությունը տարհանվում է Կիևի կենտրոնում գտնվող գրասենյակից: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:

 

«Գրասենյակը ժամանակավորապես փակում են, գործակալության աշխատակիցները կաշխատեն հեռակա կարգով»,- հայտնել են «УНИАН»-ից: