Յանուկովիչը նախագահականում հանդիպում է անցկացնում ընդդիմության առաջնորդների հետ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցով հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ։
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, հանդիպմանը մասնակցում են Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը, «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն ու «Ազատություն» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։
Կիրակի օրվանից ի վեր Կիևի կենտրոնում բախումներ են տեղի են ունենում ցուցարարների և իրավապահների միջև, ինչի հետևանքով 2 կողմից էլ տուժել են հարյուրավոր մարդիկ։ Հաղորդվում է նաև 4 զոհի մասին, որոնց թվում է 22-ամյա հայ Սերգեյ Նիկոյանը։










