Ժիրինովսկին ասել է, որ խնդիրներին վերջ տալու համար Ուկրաինան հարկավոր է բաժանել
Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք է հայտնել, թե քաղաքակիրթ ձևով Ուկրաինայի բաժանումը կօգնի լուծել խնդիրներն այդ երկրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ժիրինովսկու գնահատականով՝ 1945-ին Ստալինը սխալ է գործել. ըստ նրա` նա պետք է Ուկրաինայի արևմտյան շրջաններից` Իվանո-Ֆրանկովսկից, Տերնոպոլից, Լուցկից, Ռովնոյից և Լվովից, առանձին պետություն ստեղծեր` Լվով մայրաքաղաքով: Իսկ մնացած մասը` Դոնբասը, Օդեսան, Ղրիմը, միացներ Ռուսաստանին: Այդ դեպքում ոչ մի խնդիր չէր լինի:
Ժիրինովսկու գնահատականով` այժմ Ուկրաինայում կան երկու տարբեր ժողովուրդներ` ռուսները և ռուսացած ուկրաինացիները, և արմտամետները, որ միշտ ապրել են Ավստրո-Հունգարիայի կազմում, ուստի միշտ էլ դեմ են հանդես գալու:
Ըստ այդմ` ասել է Ժիրինովսկին, միայն Ուկրաինայի բաժանումը` ուղղափառներն արևելքում, կաթոլիկները` արևմուտքում, կփրկի վիճակը:










