Կիևում սպանված հայ երիտասարդի ընտանիքն Ուկրաինա էր արտագաղթել ղարաբաղյան պատերազմի պատճառով
Կիևի Գրուշևսկու փողոցում զոհված Սերգեյ Նիկոյանն Ուկրաինայի քաղաքացի է: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝
Սերգեյ Նիկոյանի ընտանիքը Դնեպրոպետրովսկում բնակություն էր հաստատել 1992 թվականին՝ փրկվելով Լղարաբաղյան պատերազմից: Զոհվածի հայրը՝ Գարեգին Նիկոյանը, պատմել է, որ Սերգեյը սովորել է Դնեպրոդերժինսկյան ֆիզիկական դաստիարակության քոլեջում:
Գարեգինը խոստովանել է, որ փորձել է որդուն համոզել, որպեսզի նա չգնա Եվրամայդանին, սակայն որդին չի լսել իրեն: Ըստ Գարեգին Նիկոյանի՝ Սերգեյին սպանել են «բերկուտցիները», սակայն որդու սպանության մեջ ոչ մեկին չի մեղադրում:










