ԱՄՆ-ում ձյան պատճառով ավելի քան 4.000 չվերթ է չեղարկվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններում երեկ ուժեղ ձյան պատճառով հազարավոր չվերթներ են հետաձգվել, փակվել են պետհաստատությունները և դպրոցները։ Դելավեր, Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում արտակարգ դրություն է մտցվել, հայտնում է РИА Новости-ն։
NBC հեռուստաալիքի տվյալներով, երեքշաբթի երեկոյան չեղյալ է համարվել ավելի քան 4.000 չվերթ, ավելի քան 6.300-ը հետաձգվել են։
Վատ եղանակն անդրադարձել է նաև պաշտոնյաների պլանների վրա. հետաձգվել է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի երդմնակալության արարողությունը, Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը հետաձգել է օրենսդիր ժողովի ամենամյա ելույթը, իսկ Դելավեր նահանգի Գերագույն ասամբլեայի երկու պալատները չեղյալ են համարել իրենց նիստերը։
Դպրոցները փակվել կամ հրատապ դադարեցրել աշխատանքը Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Նյու Յորք, Կոնեկտիկուտ, Մերիլենդ, Վիրջինիա և Կենտուկի նահանգներում։ Շատ պետհաստատություններ և դպրոցներ փակվել են նաև Կոլումբիա շրջանում։






















