Պատգամավորներն արգելում են ալկոհոլը ռուսական մշակույթի մաս համարել
Պետդումայում օրինագիծ է դրվել շրջանառությամն մեջ, որի ընդունմամբ կարգելվի մամուլում և գովազդում ալկոհոլը ներկայացնել որպես ռուսական մշակույթի մաս:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ նախագիծը տեղադրված է խորհրդարանի Ստորին պալատի կայքում: Օրինագիծն արգելում է գովազդում, ինչպես նաև՝ մամուլում քննադատել սթափ վիճակը կյանքում կամ պնդել, որ ալկոհոլն օգնում է հասարակությունում կայանալուն, կարիերայի աճին և սեփական ամբիցիաների բավարարմանը:
Բացի այդ՝ փաստաթղթի հեղինակներն անթույլատրելի են համարում պնդումները, թե ալկոհոլը նպաստում է ծարավը հագեցնելուն և բարձրացնում է տրամադրությունը:










