Արմավիրում նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը հիվանդանոցում մահացել է
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությանօպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել: Վագոն-տնակում էր եղել նաև կնոջ՝ Օֆելյա Մովսեսյանի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն: Այս մասին Ոստիկանությունը տեղեկացրել էր օրեր առաջ։
Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Օֆելյա Մովսեսյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:










