Ադրբեջանում զինծառայողը պատահմամբ վիրավորել է ինքն իրեն

12:18 • 23.01.14

Ադրբեջանում զինծառայողն իրեն ամրակցված զենքից վիրավորել է ինքն իրեն, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Վասիֆ Սուլեյմանովը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով կրակել է իր ոտքին։ Վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է։
 

Հարուցվել է քրեական գործ։

 

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանում անզգուշության հետևանքով վիրավորում ստանալու կամ հիվանդության պատճառով մահանալու մի քանի դեպք է գրանցվել։