Ադրբեջանի «գլխավոր» գեյն ինքնասպան է եղել Բաքվում. ծնողները փորձել էին «բուժել» նրան

13:03 • 23.01.14

Ադրբեջանի սեռական փոքրամասնությունների առաջնորդ, 23-ամյա Իսա Շահմարլըն ինքնասպան է եղել Բաքվում։ Հայտնի է, որ 1 տարի առաջ ծնողները նրան վռնդել են տնից, ինչպես նաև փորձել  են «բուժել» միասեռական լինելուց, հայտնում է bbcazeri.com-ը։

 

Կախվելուց առաջ ադրբեջանցին Facebook սոցկայքի իր էջում հրաժեշտի հաղորդագրություն է թողել, որում գրել է հետևյալ տողերը.«Ես հեռանում եմ։ Այս երկիրն ու այս աշխարհն ինձ համար չեն։ Դուք բոլորդ մեղավոր եք իմ մահվան համար»։

 

Ինչպես հայտնում է haqqin.az կայքը, նախորդ տարի նա կայքերից մեկին տված հարցազրույցում պատմել էր, թե իր սեռական կողմնորոշման պատճառով բազմաթիվ խնդիրների է բախվում թե տանը, թե համալսարանում։