Բեռլուսկոնին տուն է փնտրում՝ տնային կալանքն անցկացնելու համար

14:38 • 23.01.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, կարծես, ընտրել է իր պատիժը կրելու տեսակը, գրում է «Комсомольская правда»-ն։


Նա տուն է փնտրում Հռոմում, որտեղ կկարողանա կրել պատիժը։

 

Բեռլուսկոնին հիշեցրել է Իտալիայի բոլոր «տարեց ավազակներին», որ նրանց թույլատրվում է բանտում չանցկացնել պատիժը և տրված է ընտրություն՝ ինքնուրույն ընտրել պատժամիջոցը։ Առավել հաճախ նրանք ընտրում են տնային կալանքը կամ հասարակական օգտակար աշխատանքները։

 

Ըստ լրատվամիջոցների՝ Բեռլուսկոնիի ընկերուհին՝ Ֆրանչեսկա Պասկալեն, նոր տուն է փնտրում։ Նա հատկապես ուշադիր է ուսումնասիրել մոտ 1500 քմ տարածքով առանձնատունը՝ Տրևի շատրվանից ոչ հեռո։

 

Բեռլուսկոնիի` պատժամիջոց կրելու մասին վերջնական որոշում կկայացվի ապրիլին՝ հաշվի առնելով դատապարտվածի ցանկությունը։