Հնդկական Բոլիվուդի աստղ Շահ Ռուք Խանը վնասվածք է ստացել ֆիլմի նկարահանման ժամանակ
Հնդկական Բոլիվուդի աստղ Շահ Ռուք Խանը վնասվածք է ստացել «Շնորհավոր Նոր տարի» ֆիլմի նկարահանման ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ պարահրապարակում նկարահանման աշխատանքներ կատարելիս: Նկարահանումներն ընթանում էին Մումբայի հինգաստղանի հյուրանոցում: Ըստ տեղեկությունների՝ դերասանի վրա դուռ է ընկել, ինչի հետևանքով նա ստացել է դեմքի և գլխի «աննշան» վնասվածքներ:
Շահ Ռուք Խանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել: Ըստ դերասանի պաշտոնական ներկայացուցչի՝ նա հիմա լավ է:










