Բրազիլիայում դելֆինների նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկար)

17:17 • 23.01.14

Բրազիլացի կենդանաբանները դելֆինների նոր տեսակ են հայտնաբերել, որոնք բնակվում են Ամազոնի շրջանում։ Տեսակը ստացել է Inia araguaiaensis անվանումը՝ այն գետի անունով, որտեղ դրանք բնակվում են։ Նոր տեսակի նկարագրությունը հրապարակված է PLoS ONE ամսագրում, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ScienceNow-ին։

 

Inia տեսակի դելֆինները նախկինում համարվում էին երկու տեսակի բաժանված՝ Inia boliviensis և Inia geoffrensis։ Սակայն նոր աշխատանքում հետազոտողները ցույց են տվել, որ Արագուա գետի ավազանում բնակվող կենդանիները չեն խառնվել Ամազոնում ապրող իրենց բարեկամների հետ մոտ 2 մլն տարի։

 

Բացի ԴՆԹ-ի տարբերությունից, գիտնականները 3 տեսակների միջև չնչին ձևաբանական տարբերություններ են գրանցել՝ նոր տեսակի ներկայացուցիչների գանգն ավելի լայն է, քան մյուս դելֆիններինը։

 

Գիտնականների համաձայն՝ հավանական է, որ նոր տեսակը բաժանվել է իր բարեկամներից այն պահին, երբ Արագուա գետը փոխել է իր ընթացքը և դադարել լցվել Ամազոն գետը։ Դա հանգեցրել է պոպուլյացիայի աշխարհագրական մասնատման և արդյունքում՝ նոր տեսակի ձևավորման։

dolphin

River dolphin. A


 

Բրազիլիայում դելֆինների նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկար)