Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

10:55 • 23.01.14

Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) նահանգում ավտոբուս է շրջվել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Գործակալության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Եվս 28 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։

 

Զոհերը Թուրքիայի քաղաքացիներ են եղել։ Պատահարը տեղի է ունեցել ճանապարհի մերկասառույցի պատճառով։