Ռումինիայում ձերբակալվել է Ջորջ Բուշի մերկ լուսանկարը հրապարակած հաքերը
Ռումինիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հաքերի, որը կասկածվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի և այլ հայտնի քաղաքական գործիչների էլեկտրոնային փոստի հասցեները կոտրելու համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը հայտարարել է, որ Հունգարիայի հետ սահմանից ոչ հեռու ձերբակալվել է տղամարդ, որը կասկածվում է հանցավոր հաքերային գործունեության համար:
Դեպարտամենտի ներկայացուցիչները նշում են, որ հենց նա է ցանցում Guccifer անունով հայտնի կերպարը, որը հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստերում գտնվող գաղտնի տեղեկատվություն ստանալու և տարածելու իր հակումով:
Հաքերի զոհերի թվում են հայտնվել New Yorker ամսագրի նախկին խմբագիր Թինա Բրաունը, վենչուրային կապիտալիստ Ջոն Դերը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Հաքերի ամենահայտնի արարքը, այնուամենայնիվ, եղել է անցած տարվա փետրվարին Ջորջ Բուշի անձնական նամակները կոտրելը և ԱՄՆ նախկին նախագահի՝ լոգարանում արված ինքնադիմանկարները հրապարակելը:










