Չինաստանում մոտ 50 հինգաստղանի հյուրանոցներ ցանկանում են նվազեցնել իրենց վարկանիշը
Չինաստանում ավելի քան 50 հինգաստղանի հյուրանոցներ խնդրել են նվազեցնել իրենց վարկանիշը՝ հասցնելով 4 աստղի: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, այս մասին հայտարարել է Չինաստանի զբոսաշրջային ասոցիացիայի փոխնախագահ և New Century Tourism Group-ի նախագահ Չեն Մյաոլինը:
Չինաստանում ընդհանուր առմամբ՝ կա մոտ 700 հինգաստղանի հյուրանոց:
Հյուրանոցների նման դիմումը կապված է Պեկինի հակակոռուպցիոն քաղաքականության հետ: Հոդվածում նշվում է, որ վատնողականության դեմ պայքարի ժամանակ հյուրանոցները նվազեցնում են իրենց վարկանիշը, որպեսզի քաղաքական միավորներ վաստակեն:
China Tourist Hotel Association պետական գործակալության աշխատակցուհին նշել է, որ աստղերի նվազեցում գոյություն չունի: Ըստ նրա՝ եթե հինգաստղանի հյուրանոցը որոշի փոխել իր վարկանիշը, ապա այն կհամարվի «դասակարգ չունեցող»:










