Մանդելայի արձանի ականջի մեջ բրոնզե ճագար է հայտնաբերվել (լուսանկար)
Հարավային Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաքում երկրի հանգուցյալ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հիշատակին դեկտեմբերի 16-ին բրոնզաձույլ արձան էր կանգնեցվել:
BBC-ի փոխանցմամբ՝ այդ արձանի ականջի մեջ բրոնզե ճագար է հայտնաբերվել, ինչը վրդովմունքի պատճառ է դարձել:
ՀԱՀ իշխանությունները կոչ են անում հեռացնել այդ օբյեկտն արձանից, սակայն մյուս կողմից դա համարվում է քանդակագործներ Անդրե Փրինսլուի և Ռուհան Յանսե ֆոն Վուրենի ֆիրմային շտրիխը:
Արվեստագետները ներողություն են խնդրել, որ առանց թույլտվության ճագար են զետեղել լեգենդար առաջնորդի արձանի ականջում:












