Հարևան գալակտիկայում գերնոր աստղ է պայթել
Գերնոր աստղի ուժեղ պայթյուն է տեղի ունեցել M28 «Սիգարա» գալակտիկայում, որը գտնվում է երկրից 12 միլիոն լուսային տարի հեռավորության վրա. սա ամենամոտ իրադարձությունն է 1987 թվականից ի վեր, երբ գերնոր աստղը պայթել էր Մեծ Մագելանյան ամպում: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
ԱՄՆ Ապաչի-Փոինթ աստղադիտարանի գիտնականները կարողացել են ստանալ Մեծ Արջ աստղաբույլում գտնվող գալակտիկայում առաջացած նոր վառ օբյեկտի սպեկտրը:
Ըստ գիտնականների՝ գերնոր աստղը շարունակում է ընդարձակվել մոտ 20.000 կմ/վ արագությամբ, իսկ պայծառությունը շարունակում է աճել: Սպասվում է, որ այն առավելագույն պայծառության կհասնի 2 շաբաթից:











