Գորբաչովը խնդրում է Պուտինին և Օբամային Ուկրաինայի հարցով բանակցություններ նախաձեռնել
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խնդրում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամային և Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների նախաձեռնողներ դառնալ, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Այդ մասին նա հայտարարել է բաց նամակում:
«Համոզված եմ, որ Ձեր ուժերը ներում են այդ նպատակին հասնել: Հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- դիմել է նա նախագահներին:
«Այժմ լսելի են փոխադարձ մեղադրանքներ: Ուկրաինայում իրավիճակի սրման համար մեղավոր են փնտրում Ռուսաստանում, Արևմուտքում, ուկրաինական իշխանական կառույցներում և ուկրաինական ընդդիմության շարքերում: Դա միայն բարդացնում է իրավիճակը: Այժմ ժամանակը չէ հետաքննություններով զբաղվելու: Կարևորը՝ դադարեցնել չափազանց վտանգավոր սրումը»,- ընդգծել է նախկին նախագահը:
Նրա խոսքով՝ «Կիևի իրադարձությունների ընթացքը սպառնում է ոչ միայն հենց Ուկրաինային և նրա հարևաններին, այլև Եվրոպային և ողջ աշխարհին»:










