Ճապոնացի գիտնականները հադրոզավրի կմախք են հայտնաբերել

11:59 • 23.01.14

Ճապոնիայի Հոկայդոյի համալսարանի հնէաբանները հադրոզավրի` բադակտուց դինոզավրի կմախք են հայտնաբերել, հայտնում է korrespondent.net-ը:

 

Անհետացած կենդանու կմախքը հայտնաբերվել է Հոկայդո կղզու հարավի Մուկավա քաղաքի տարածքում: Դեռ 2003-ին այստեղ հայտնաբերվել էին այս դինոզավրի ոսկորներ: Անցած տարի հայտնաբերվել էր պոչի մասի կմախքը, ինչպես նաև` մի քանի ատամ:

 

Վերջին պեղումներին գիտնականներն ավելի քան 100 հատված են գտել և շարունակում են հայտնաբերել նորանոր մասեր: Ներկայում գիտնականները կարողացել են 30%-ով հավաքել այս նախապատմական կենդանու կմախքը:

 

Կենդանու մարմինն ունեցել է 8 մ երկարություն, կշռել 7 տոննա: Սա մինչ օրս հայտնաբերված հադրոզավրերից ամենախոշորներից է:

 

Հադրոզավրերը գոյություն են ունեցել մոտ 85 մլն տարի առաջ, ունեցել է բադի կտուցի նմանվող երախ, կարողացել է հետևի թաթերի վրա վազել 50 կմ/ժ արագությամբ:
 

Ճապոնացի գիտնականները հադրոզավրի կմախք են հայտնաբերել