Չպետք է թշնամանալ գնահատականներից. Հրայր Թովմասյանը՝ Ռ. Քոչարյան–Տ. Սարգսյան բանավեճի մասին

14:59 • 23.01.14

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Կառավարության նիստից հետո խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետի գրավոր բանավեճի մասին, ասաց, որ եթե որևէ պաշտոնատար անձ մեկ այլ պաշտոնատար անձի ինչ-որ ժամանակահատվածում գնահատական է տալիս, դրանից չպետք է թշնամանալ։


«Չպետք է ինչ-որ եզրակացություններ անել և դրանից տոնայնությունն ու բառերի օգտագործումը փոխել: Նման երևույթները որևէ լավ բան չեն տալիս»,- ասաց նախարարը։


Հարցին, թե ընդունելի համարում է Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը, նա պատասխանեց, որ այս թեմային արդեն Կառավարության մյուս ներկայացուցիչներն անդրադարձել են, և պետք չէ, որ ինքն էլ պատասխանի:


Իսկ դիտարկմանը, որ իր անմիջական ղեկավարին չի պաշտպանում, նախարարն արձագանքեց. «Իմ անմիջական ղեկավարը պատասխանել է ու լրացուցիչ պաշտպանվելու կարիք չունի»: