Apple-ի iBooks էլեկտրոնային դասագրքերը հասանելի են արդեն ավելի քան 50 երկրում

10:52 • 23.01.14

Apple ընկերությունը թողարկել է իր սեփական ինտերակտիվ դասագրքերը՝ iBooks-ը։ Այժմ այդ գրքերից կարող է օգտվել ցանկացած ուսուցիչ աշխարհի 50 երկրում, ինչպես նաև փոփոխություններ անել գրքերի բովանդակության մեջ, գրում է «Комсомольская правда»-ն։

 

iBooks դասագրքերը նախատեսված են iPad սարքավորումների համար։ Ընդհանուր Apple-ի հավաքածուում կա 25 հազ. դասագիրք ամենատարբեր հրատարակչություններից և ուսումնական հաստատություններից։ Ընկերությունում վստահեցնում են, որ գրադարանն ամբողջությամբ ներառում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերը։

 

Այն ուսուցիչները, որոնց համար դա բավարար չէ, կարող են մշակել իրենց սեփական դասընթացը՝ iTunes U Course Manager անվճար հավելվածի օգնությամբ։



 

Apple-ի iBooks էլեկտրոնային դասագրքերը հասանելի են արդեն ավելի քան 50 երկրում