Հնդկաստանում գյուղի ավագների հրահանգով 20-ամյա աղջկա են բռնաբարել
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում 20-ամյա աղջկան խմբակային բռնաբարության են ենթարկել՝ գյուղի ավագների հրահանգով, որոնք դժգոհ են եղել տղամարդկանց հանդեպ նրա վերաբերմունքից։
Ինչպես տեղեկացնում BBC-ի ռուսական ծառայությունը, ոստիկանությունը դեպքի առնչությամբ ձերբակալել է 13 մարդու։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ բռնաբարությանը մասնակցել է 12 մարդ։
Կինը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել բռնաբարությունից 2 օր անց։
Հնդկաստանի գյուղերում ոչ պաշտոնական դատարանները հաճախ դաժան պատիժներ են սահմանում, անգամ զույգերի սպանություններ, որոնք խախտել են տեղական օրենքները։
Ոստիկանության տվյալներով՝ այս անգամ գյուղի ավագները դժգոհ են եղել այն հանգամանքից, որ նա և իր զուգընկերը պատկանել են տարբեր ցեղախմբերի։










