Համացանցում հայտնված տեսանյութում ուկրաինացի հատուկջոկատայինները ծաղրում են ցուցարարին (տեսանյութ)

20:37 • 23.01.14

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որում երևում է, թե ուկրաինական «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկներն ինչպես են ծաղրում ձերբակալվածներին: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Ամբողջովին մերկ երիտասարդին իրավապահները չեն թույլատրել նստել մեքենան, ստիպել են ցրտին կանգնել դրսում, որպեսզի իրավապահներից մեկը կարողանա նկարահանել նրան բջջային հեռախոսով: Դրանից հետո տղամարդուն ստիպել են իր ձեռքը վերցնել կացինը, որպեսզի իրավապահները նկարահանվեն նրա հետ: