ԱՄՆ-ն դեռ դիտարկում է Սիրիային ռազմական հարված հասցնելու գաղափարը. Քերի

12:40 • 23.01.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երբևէ չի հրաժարվել Սիրիային հարված հասցնելու գաղափարից։ Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

 

«Նախագահ Օբաման երբեք չի հրաժարվել որևիցե տարբերակի դիտարկումից: Կարծում եմ` նա պարզ հասկացրել է դա»,- մասնավորապես ասել է Քերին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում կայացած մամուլի ասուլիսին:

 

Քերին պարզաբանել է, որ Սիրիային հարվածներ հասցնելու հարցը կարող է կրկին արդիական դառնալ, եթե նորից խնդիրներ ծագեն սիրիական քիմիական զենքի հետ կապված: Նա նշել է նաև, որ շատ բան կախված կլինի Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումից:

 

Մոնտրյոյում նախօրեին մեկնարկել է Սիրիայի խաղաղ կարգավորմանն ուղղված համաժողովը: Հետաքրքրական է, որ Սիրիայի արտգործնախարարը Քերիի ելույթից հետո խայտառակություն էր անվանել այն, որ Սիրիայի ընդդիմադիրներն ԱՄՆ-ին խնդրել էին հարվածներ հասցնել իրենց երկրին: