Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները պատրաստ են «կրակի տակ ընկնել»

09:25 • 23.01.14

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները, որոնց «Եվրամայդանի» մեծ մասը մեղադրել է անվճռականության համար, չորեքշաբթի մի քանի ցուցարարների մահվան դեպքերից հետո հայտարարել են, որ պատրաստ են «կրակի տակ ընկնել», եթե նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամիջապես չգնա զիջումների, հայտնում է BBC-ն։

 

«Ես ձեզանից յուրաքանչյուրի հետ այստեղ եմ, հրապարակում: Պետք լինի կագնել, կկանգնեմ, պետք լինի գնալ և կռվել, ես ձեզ հետ կլինեմ: Քանի որ շատերն ինձ ասում են՝ «Վիտալի, մենք ձեր վրա հույս ենք դնում, հուսախաբ չանեք»… Ես ամեն ինչ կանեմ: Պետք լինի ընկնել կրակի տակ, ես կգնամ այդ քայլին»,- Մայդանում հանրահավաքի ժամանակ  հայտարարել է «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

 

«Եվրամայդանի» մի մասն այդ ժամանակ սկսել է բացականչել՝ «Կլիչկո, Կլիչկո», իսկ մի մասը՝ սուլել:

 

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Մայդանի բեմից պահանջել է նախագահից զիջումների գնալ ընդդիմության պահանջների հարցում:

 

«Կյանքեր փրկելու համար մեզ մնացել է 24 ժամ: Գնում ենք առաջ: Փամփուշտը ճակատին, ուրեմն՝ փամփուշտը ճակատին»,- հայտարարել է Յացենյուկը: