Կիևում սկսել են «Մայդանից» ապահովագրություններ վաճառել
Կիևում, որի կենտրոնում շարունակվում են իրավապահների ու ցուցարարների միջև բախումները, սկսել են «Մայդանից» ապահովագրություններ վաճառել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Сегодня»-ին:
«Եթե մարդը ցանկանում է ապահովագրվել այն բոլոր իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Մայդանում, նա վերցնում է անձնագիրը և գնում ապահովագրվելու: Այնուհետև հաճախորդն ընտրում է ռիսկը՝ մահ, հաշմանդամություն, աշխատունակության ժամանակավոր կորուստ, գործողության ժամկետը՝ կամ աշխատանքային ժամանակը, կամ 24 ժամ՝ դրանից կախված է նաև արժեքը»,- պատմել է ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակիցը:
Պաշտոնապես, ինչպես նշվում է, «Մայդան» չի նշվելու, այլ ապահովագրությունը կընկնի ռազմական գործողությունների, զանգվածային անկարգությունների անվան տակ:










