Կիևում մահակներով հարձակվել են գեյ ակումբի վրա

10:24 • 23.01.14

Կիևում սպորտային կազմվածքով շուրջ 50 երիտասարդներ, մահակներ և այրվող նյութեր կիրառելով, գիշերը հարձակվել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող միասեռականների ակումբի վրա։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, հարձակվողներն ակումբից ոչ հեռու ծեծել են մի քանի այցելուի, ապա փորձել են ներխուժել հաստատություն։ Նրանք վնասել են ակումբի գույքը, սակայն այցելուների մոտ հասնել չեն կարողացել. անվտանգության ծառայությունը կանխել է նրանց մուտքը։

 

Սակայն նրանց հաջողվել է մի քանի ծխացող ռումբ և լուսաձայնային նռնակ նետել ներս։
 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն հրշեջ ծառայությունն անտեսել է ահազանգը, չնայած հրդեհի բռնկման վտանգ է եղել։

 

Ականատեսների վկայությամբ՝ սա ակումբի այցելուների վրա հարձակվելու առաջին դեպքը չէ։ Նախկինում, սակայն, հարձակվողները չեն փորձել ներխուժել ներս։